Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն Zarkerak - Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Zarkerak Zarkerak - Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 21:42-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խաշթառակ բնակավայրի սարում քաղաքացին մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները էկոպարեկային ծառայողների հետ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում Խաշթառակ բնակավայրի «Կարմիր քարի գլուխ» կոչվող հանդամասից հայտնաբերել են մոլորված քաղաքացուն։ Փրկարարները վերջինիս ուղեկցել են հրշեջ-փրկարարական ջոկատ, ապա տեղափոխել ոստիկանության բաժին։

17 Սեպտեմբեր, 2026 17:40
Վեր