ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն Zarkerak - ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
Zarkerak Zarkerak - ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը:

ԱԱԾ-ից հայտնում են, որ հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Սանամյանը, սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանը, հրամանատարական կազմի բարձրաստիճան ներկայացուցիչներ, սպաներ, ծնողներ:

ՀՀ պետական օրհներգի հնչյունների և մարտական դրոշի ներքո երիտասարդ սահմանապահները երդվեցին անձնվիրաբար ծառայել Հայաստանի Հանրապետությանը, լինել պետական սահմանի պաշտպանության և անձեռնմխելիության անառիկ վահան՝ վստահեցնելով, որ արդարացնելու են իրենց հետ կապված բոլոր հույսերն ու սպասումները։

Նորակոչիկներին շնորհավորեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարը: «Այս պահից մուտք գործելով սահմանապահ զորքերի մեծ ընտանիք՝ պետք է վերաբերվեք միմյանց եղբայրական սիրով և հարգանքով՝ շարունակելով ձևավորված բարի ավանդույթները: Համոզված եմ, որ անմնացորդ նվիրումով ծառայելու եք Հայաստանի Հանրապետությանը և բարեխղճորեն կատարելու եք ձեր ծառայողական պարտականությունները»,- իր խոսքում նշեց սահմանապահ զորքերի հրամանատարը: Ողջույնի և քաջալերանքի խոսքերում ընդգծվեցին պետական սահմանն անառիկ պահելու կարևորությունն ու պատասխանատվությունը, իսկ նորակոչիկները վստահեցրին, որ պատվով կկատարեն իրենց առջև դրված խնդիրներն ու կարդարացնեն բոլոր հույսերը: Միջոցառման ընթացքում ծնողների անունից ելույթ ունեցավ նորակոչիկի մայրը՝ հնչեցնելով ջերմ բարեմաղթանքներ:

Արարողության պաշտոնական մասն ավարտվեց զինվորական նվագախմբի ուղեկցությամբ հանդիսավոր քայլերթով և սահմանապահների կողմից օրհներգի կատարմամբ։

Տոնական միջոցառումից հետո Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Դ. Սանամյանը և սահմանապահ  զորքերի հրամանատարական կազմը շրջայց կատարեցին զորամասում, ծանոթացան զինծառայողների կենցաղային և ծառայողական պայմաններին, սպառազինության և նյութատեխնիկական միջոցներին։

18 Սեպտեմբեր, 2026 12:53
Վեր