Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ընդդիմադիրները Հայաստանի Հանրապետությունը չեն ընկալում որպես սուբյեկտ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով ըդդիմադիրների արտաքին հնչեցրած ելույթներն:
Ըստ պատգամավորի ընդդիմությունը փորձում է հանրությանը հրամցնել մի պատկեր, ըստ որի վերջին ընտրությունները կեղծվել են գործող իշխանությունների կողմից:
Աղաջանյանը հիշեցրեց, որ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո մինչև ներառյալ վերջին ընտրությունները միջազգային դիտորդական բոլոր կազմակերպությունները տվել են դրական գնահատական Հայաստանի բոլոր համապետական ընտրություններին: Ավելին, պատգամավորը նաև ընդգծեց, որ վերջին ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԵԽԽՎ միացիալ առաքելությունները ԿԸՀ առաքելության վերաբերյալ են բարձր գնահատակններ ունեցել, որը արձանագրված է եղել հրապարակված զեկույցում, որի համաձայն բարձր են գնահատվել ԿԸՀ պրոֆեսիոնալիզմը և կիբերանվտանգության ուղղությամբ տարված աշխատանքը:
«Այս պատմության իրական կողմը այն է, որ մեր գործընկերները մոռանում են, որ մենք փոքր երկրում ենք ապրում, և ՀՀ-ում, այդ թվում Երևանում չի գտնվի մարդ, որ ում ծանոթը, կամ ծանոթի ծանոթը չունի որոշակի փոխկապակցվածություն ինչ-որ իրադարձության հետ, որն ունի համատարած բնույթ ՀՀ-ում: Կոչ եմ անում պարոն Ղազինյան դադարել ու չկրկնել այն մտքերը, թե ով կեղծել է ընտրությունները, սրա սենց-նենցը, ով կասկածում է սրա սենց-նենցը: Սա ԱԺ-ն է հարգելի գործընկերներ»,-ասաց Աղաջանյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ ընդդիմադիրները ընտրությունների կողծված լինելը ապացուցելու համար անընդհատ հայտարարում էին, որ ԿԸՀ պաշտոնական կայքը գիշերը՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ անջատվել էր ու մի քանի ժամ չի աշխատել:
«Այս միտքն ու խոսությը այնքան էր հնչել, որ ես ու իմ բազմաթիվց գործընկերներ մտածում էինք, որ այդպիսի բան եղել է իսկապես: Ու իրար հարց ու պատասխան էինք անում փորձումէինք հասկանալ ինչ է եղել: Այս հարցի պատասխանը այսօր իմացա ԿԸՀ նախագահ պարոն Հովակիմյանից, որ այդպիսի բան չի եղել ընդհանրապես, ԿԸՀ կայքը ամբողջ ընթացքում աշխատել է: Սա հիբրիդային պատերազմիդ ասական դրսևորում է, ու դասական ազդեցություն: Սա իսկապես վտանգ է, երբ որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները մտածում են, որ այդպիսի բան եղել է: Սա նաև խոսում եմ մեր ու ԿԸՀ-ի կապի մասին, որ մենք լինելով իծխող ուժ այսքան ժամանակ պարոն Հովակիմյանին չէինք հարցրել այսպիսի բանեղել է, թե չէ»,-ասաց Աղաջանյանը:


