Ձերբակալված «օրենքով գողերը» Օշականցի Գևորիկն ու Զապն են Zarkerak - Ձերբակալված «օրենքով գողերը» Օշականցի Գևորիկն ու Զապն են
Zarkerak Zarkerak - Ձերբակալված «օրենքով գողերը» Օշականցի Գևորիկն ու Զապն են
Ձերբակալված «օրենքով գողերը» Օշականցի Գևորիկն ու Զապն են

Ձերբակալված «օրենքով գողերը» Օշականցի Գևորիկն ու Զապն են

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել:

Նրանք Օշականցի Գևորիկն (Գևորգ Մելիքյանն) ու Զապն (Անդրանիկ Սողոյան) են:

Այսպես ասած «օրենքով գող», Գյումրիում հաշվառված 58-ամյա տղամարդը, տեղեկանալով, որ նախկին փեսան վիճաբանել է դստեր հետ, սեպտեմբերի 21-ին դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող մեկ այլ, այսպես ասած, «օրենքով գող» Օշականի 56-ամյա բնակչին՝ նախկին փեսային պատժելու համար։

Նույն օրը՝ ժամը 02:40-ի սահմաններում, Օշականի 56-ամյա բնակիչը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամների համար պարտադիր կատարման ենթակա հրահանգի համաձայն, պարզաբանումներ կատարելու նպատակով մի խումբ անձանց հետ այցելել է Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոց, որտեղ վիճաբանել են «օրենքով գողի» նախկին փեսայի ու նրա հետ գտնվող մի խումբ անձանց հետ։ Նրանք հասարակության նկատմամբ ցուցաբերել են անհարգալից վերաբերմունք, տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին և փոխադարձ հարվածներ հասցրել:

Նշված միջադեպից հետո «օրենքով գողի» նախկին փեսան իր նախկին աներոջից հաշվեհարդար լինելու համար մի խումբ անձանց հետ գնացել է Երևանի հյուրանոցներից մեկը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել։

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ձերբակալել են «օրենքով գող» երկու անձի և ներկայացրել նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպերի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաձեռնված քրեական վարույթի քննությունը շարունակվում է։ 

23 Սեպտեմբեր, 2026 14:02
Վեր