Վիճաբանություն և ծեծկռտnւք Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, բիտաներ, քարեր, շշեր Zarkerak - Վիճաբանություն և ծեծկռտnւք Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, բիտաներ, քարեր, շշեր
Zarkerak Zarkerak - Վիճաբանություն և ծեծկռտnւք Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, բիտաներ, քարեր, շշեր
Վիճաբանություն և ծեծկռտnւք Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, բիտաներ, քարեր, շշեր

Վիճաբանություն և ծեծկռտnւք Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, բիտաներ, քարեր, շշեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի խճուղուց դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ «Մետալ բազա» ընկերության հարևանությամբ գտնվող տարածքում, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունենում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններից կրակված պարկուճներ, գնդակ, բիտաներ, արնանման հետքեր, կոտրած շշեր, քարեր։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, ճշտվում է մասնակիցների ինքնությունը, ինչպես նաև ովքեր են կրակոցների հեղինակները։

Պարզվում է նաև՝ արդյոք միջադեպի հետ կապված հիվանդանոցային ահազանգեր եղե՞լ են, թե՞ ոչ։

23 Սեպտեմբեր, 2026 12:29
Վեր