ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը Zarkerak - ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը
Zarkerak Zarkerak - ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը
ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու Ցինծիենին:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ՉԺՀ երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետի և ՉԺՀ նախագահի կողմից 2025թ. ընդունված «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին» համատեղ հայտարարությունում ուղենշված ոլորտներում համագործակցության ընդլայնմանը և զարգացմանն ուղղված քայլերին:

Կարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, ընդգծվել է առևտրաշրջանառության, այդ թվում՝ դեպի ՉԺՀ հայկական արտադրության ապրանքների արտահանման ծավալների ավելացման կարևորությունը։ 

23 Սեպտեմբեր, 2026 18:32
Վեր