Վերահաստատում ենք կառավարող մեծամասնության դիրքորոշումը՝ Հայաստանում կա մեկ կառավարություն, մեկ խորհրդարան․ ՔՊ Zarkerak - Վերահաստատում ենք կառավարող մեծամասնության դիրքորոշումը՝ Հայաստանում կա մեկ կառավարություն, մեկ խորհրդարան․ ՔՊ
Zarkerak Zarkerak - Վերահաստատում ենք կառավարող մեծամասնության դիրքորոշումը՝ Հայաստանում կա մեկ կառավարություն, մեկ խորհրդարան․ ՔՊ
Վերահաստատում ենք կառավարող մեծամասնության դիրքորոշումը՝ Հայաստանում կա մեկ կառավարություն, մեկ խորհրդարան․ ՔՊ

Վերահաստատում ենք կառավարող մեծամասնության դիրքորոշումը՝ Հայաստանում կա մեկ կառավարություն, մեկ խորհրդարան․ ՔՊ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեբերի 23-ին ԱԺ-ում Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը հրավիրել է Ղարաբաղից տեղահանված անձանց կարիքների հասցեագրման մասին աշխատանքային քննարկում, որին հրավիրված են եղել նաև կառավարության ներկայացուցիչները:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ևս մասնակցել են՝ բովանդակային քննարկման ակնկալիք ունենալով:

Այս մասին տեղեկացնում է խմբակցությունը։

«Սակայն քննարկման օրակարգը կազմակերպիչները շեղեցին և այն վերածեցին «միջխորհրդարանական հանդիպման»՝ ղարաբաղցի նախկին պաշտոնյաներին ներկայացնելով որպես գործող պատգամավորներ և կառավարության ներկայացուցիչներ:

Վերահաստատում ենք կառավարող մեծամասնության դիրքորոշումը՝ Հայաստանում կա մեկ կառավարություն և մեկ խորհրդարան, հետևաբար մեր խմբակցության պատգամավորները չէին կարող շարունակել ներկա գտնվել այդ քննարկմանը:

Ինչպես նաև կարևոր ենք համարում ընդգծել, որ մեր թիմը այլ ձևաչափերով կապի մեջ է ղարաբաղցի մեր հայրենակիցների հետ, ծանոթ է նրանց խնդիրներին և պարբերաբար հանդիպում ու քննարկում է դրանք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

23 Սեպտեմբեր, 2026 17:46
Վեր