20 զոհ, 29 տուժած. Իրանում ավտոբուսներով երկու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Zarkerak - 20 զոհ, 29 տուժած. Իրանում ավտոբուսներով երկու խոշոր ավտովթար է տեղի ունեցել
Zarkerak Zarkerak - 20 զոհ, 29 տուժած. Իրանում ավտոբուսներով երկու խոշոր ավտովթար է տեղի ունեցել
20 զոհ, 29 տուժած. Իրանում ավտոբուսներով երկու խոշոր ավտովթար է տեղի ունեցել

20 զոհ, 29 տուժած. Իրանում ավտոբուսներով երկու խոշոր ավտովթար է տեղի ունեցել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր Իրանում ուղևորատար ավտոբուսներով 2 խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որոնց հետևանքով կա 20 զոհ: Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ ևս 29 մարդ վնասվածքներ է ստացել։

Տուժածների թվով ամենախոշոր պատահարը տեղի է ունեցել Մարկազի նահանգում։ Սավե-Համադան ավտոճանապարհին ավտոբուսի շրջվելու հետևանքով մահացել է 11 ուղևոր, ևս 24-ը վնասվածքներ են ստացել: Նահանգի ճանապարհային ոստիկանության տվյալներով՝ վթարի պատճառ է դարձել վարորդի հոգնածությունն ու քնի պակասը։

Երկրորդ վթարը տեղի է ունեցել Հարավային Խորասան նահանգում։ Արյանշահր-Բիրջանդ մայրուղու վրա Մաշհադից Զաբոլ ուղևորվող ավտոբուսը բախվել է Թեհրանից Բիրջանդ ամրաններ տեղափոխող բեռնատարին: Բախման հետևանքով ավտոբուսը բռնկվել է, կան 9 զոհ, 5 տուժած:

26 Սեպտեմբեր, 2026 22:24
Վեր