Շահարկումը քաղաքական է և լուրջ չէ. նախարարը՝ ՌԴ-ի կողմից «Firebird AI» գործարանը հետախուզական համարելու մասին Zarkerak - Շահարկումը քաղաքական է և լուրջ չէ. նախարարը՝ ՌԴ-ի կողմից «Firebird AI» գործարանը հետախուզական համարելու մասին
Zarkerak Zarkerak - Շահարկումը քաղաքական է և լուրջ չէ. նախարարը՝ ՌԴ-ի կողմից «Firebird AI» գործարանը հետախուզական համարելու մասին
Շահարկումը քաղաքական է և լուրջ չէ. նախարարը՝ ՌԴ-ի կողմից «Firebird AI» գործարանը հետախուզական համարելու մասին

Շահարկումը քաղաքական է և լուրջ չէ. նախարարը՝ ՌԴ-ի կողմից «Firebird AI» գործարանը հետախուզական համարելու մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը անլուրջ է որակել ռուսական հեռուստաալիքներով «Firebird AI» գործարանը հետախուզական համարելը։

«Կարծում եմ՝ դա քաղաքականացված գնահատական է, նման գործարաններն այսուհետև ենթակառուցվածքային նշանակության են․ ցանկացած հաշվիչ, հաշվողական ռեսուրս պահանջող խնդիր օգտագործվելու է այդպիսի կառույցների, այդպիսի միավորների օգտագործմամբ»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Նախարարի խոսքով՝ նույնիսկ ավտոմեքենան կարելի է օգտագործել հանցագործություն իրականացնելու համար, բայց արդյո՞ք պետք է արգելափակել կամ թույլ չտալ ավտոմեքենաների օգտագործումը։

«Ցանկացած այդպիսի շահարկում քաղաքականացված է և լուրջ չէ։ Նման մեղադրանք ներկայացնելու դեպքում կոնկրետ փաստեր ներկայացրե՞լ են։ Եթե ներկայացնեն փաստեր, սիրով նստենք, քննարկենք, մինչև հիմա ինչ հնչել է, շահարկումների դաշտից է»,- հավելել է նախարարը:

30 Սեպտեմբեր, 2026 15:30
Վեր