Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր տեղի է ունեցել հանդիպում «Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա»-ի ներկայացուցիչների հետ»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը:
Քննարկվել են անհայտ կորած անձանց վերաբերյալ մի շարք խնդիրներ։
«Պայմանավորվածություն ենք ձեռք բերել համագործակցությունը շարունակել կանոնավոր և թեմատիկ հանդիպումների ձևաչափով՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա ձևավորելով առավել առարկայական օրակարգ»,-ասված է գրառման մեջ։


