Աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից. սեպտեմբերի 28–ից տեղումնաբեր ցիկլոն է ներթափանցելու. Սուրենյան Zarkerak - Աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից. սեպտեմբերի 28–ից տեղումնաբեր ցիկլոն է ներթափանցելու. Սուրենյան
Zarkerak Zarkerak - Աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից. սեպտեմբերի 28–ից տեղումնաբեր ցիկլոն է ներթափանցելու. Սուրենյան
Աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից. սեպտեմբերի 28–ից տեղումնաբեր ցիկլոն է ներթափանցելու. Սուրենյան

Աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից. սեպտեմբերի 28–ից տեղումնաբեր ցիկլոն է ներթափանցելու. Սուրենյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Եղանակային տեսանկյունից աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ինչպես և կանխատեսվել էր, սեպտեմբերի 23-ին և 24-ին արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման արդյունքում Հանրապետության ողջ տարածքում գրանցվել է բավականին բարձր ջերմային ֆոն։ Սեպտեմբերի 23-ին և 24-ին մի շատ շրջաններում ցերեկը գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական առավելագույն արժեքները։ Սեպտեմբերում 24-ի դրությամբ օրական միջին ջերմաստիճանը Հանրապետության ողջ տարածքում կլիմական նորմայից բարձր է 5-7 աստիճանով, որը համարվում է անոմալ տաք։

Սակայն սեպտեմբերի 25-ից սկսած այդ արևադարձային տակ օդի ալիքը աստիճանաբար նահանջում է դեպի հարավ, դուրս է գալիս մեր Հանրապետության տարածքից և սեպտեմբերի 25-ին ցերեկային ժամերին արդեն Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 2-4 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում, որտեղ առկա է նաև ամպամածություն, այն կնվազի 5-7 աստիճանով։

Ջերմաստիճանի հաջորդ նվազումը կդիտվի սեպտեմբերի 28-ից 29-ը ընկած ժամանակահատվածում, Հանրապետության ողջ տարածքում այդ օրերին օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով։

Սեպտեմբերի 25-ին և 26-ին ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ հնարավոր են միայն Գեղարքունիքի և Վայոց Զորի առանձին հատվածներում։ Սեպտեմբերի 27-ին երկրի ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ ահա սեպտեմբերի 28-ի հետկեսօրյա ժամերին, հատկապես երեկոյան ժամերին, Հայաստան Արևմուտքից կներթափանցի տեղումնաբեր ցիկլոն, ինչի հետևանքով սեպտեմբերի 28-ին երեկոյան ժամերին, սեպտեմբերի 29-ից 30-ին ժամանակ առ ժամանակ շրջաններում մեծ մասում, այդ թվում նաև Երևանում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»։

25 Սեպտեմբեր, 2026 13:33
Վեր