Արտաքին ու ներքին մի շարք ուժեր պետության զավթման պլան էին մշակել և իրագործում․ Փաշինյանը՝ ընտրությունների մասին Zarkerak - Արտաքին ու ներքին մի շարք ուժեր պետության զավթման պլան էին մշակել և իրագործում․ Փաշինյանը՝ ընտրությունների մասին
Zarkerak Zarkerak - Արտաքին ու ներքին մի շարք ուժեր պետության զավթման պլան էին մշակել և իրագործում․ Փաշինյանը՝ ընտրությունների մասին
Արտաքին ու ներքին մի շարք ուժեր պետության զավթման պլան էին մշակել և իրագործում․ Փաշինյանը՝ ընտրությունների մասին

Արտաքին ու ներքին մի շարք ուժեր պետության զավթման պլան էին մշակել և իրագործում․ Փաշինյանը՝ ընտրությունների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ ընտրությունների մասնակիցների ճնշող մեծամասնությունը քվեարկել է «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հնարավորություն տալով ձևավորելու խորհրդարանական մեծամասնություն։

«Ընտրությունները տեղի ունեցան առանձնահատուկ՝ արտաքին տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտությունների պայմաններում, և արտաքին ու ներքին մի շարք ուժեր պետության զավթման պլան էին մշակել և իրագործում էին՝ զանգվածային դեզինֆորմացիային, հիբրիդային և այլ գործիքներին զուգահեռ կիրառելով նաև զանգվածային ընտրակաշառքների բաժանումը։

Բայց վերջին տարիներին մեր իրականացրած ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումներն արդարացրին իրենց, Հայաստանի պետական ինստիտուտները ցուցաբերեցին բարձր դիմակայունություն՝ կանխելով պետության զավթումը և Հայաստանի ժողովրդին իր խոսքն ասելու հնարավորություն տալով։

Հայաստանի ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը, և մենք պետք է հետևողականորեն զբաղվենք խաղաղության հետագա ուժեղացմամբ և ինստիտուցիոնալացմամբ»,- ասել է վարչապետը։

 

 

25 Սեպտեմբեր, 2026 10:25
Վեր