Շվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձը Zarkerak - Շվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձը
Zarkerak Zarkerak - Շվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձը
Շվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձը

Շվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ Ստոկհոլմի Ազնվականների տանը «Riddarhuset» տեղի է ունեցել համերգ և ընդունելություն:

Ելույթներով հանդես են եկել դեսպան Աննա Աղաջանյանը և Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահ Շերստին Լունդգրենը:

Միջոցառմանը ներկա էին Ռիկսդագի պատգամավորներ, Շվեդիայի ԱԳՆ և այլ պետական գերատեսչությունների պաշտոնյաներ, Ստոկհոլմում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հասարակական և միջազգային կազմակերպությունների, համայնքային կառույցների ներկայացուցիչներ։

Համերգի ընթացքում ելույթներով հանդես եկան «ՀայկԱնի» եռյակը և «Լույս/Valo» խումբը Ֆինլանդիայից։

24 Սեպտեմբեր, 2026 22:21
Վեր