Միրզոյանը և Բուլղարիայի ԱԳ նախարարը քննարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի իրականացման հարցեր Zarkerak - Միրզոյանը և Բուլղարիայի ԱԳ նախարարը քննարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի իրականացման հարցեր
Zarkerak Zarkerak - Միրզոյանը և Բուլղարիայի ԱԳ նախարարը քննարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի իրականացման հարցեր
Միրզոյանը և Բուլղարիայի ԱԳ նախարարը քննարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի իրականացման հարցեր

Միրզոյանը և Բուլղարիայի ԱԳ նախարարը քննարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի իրականացման հարցեր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Վելիսլավա Պետրովա-Չամովայի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի իրականացման հարցեր:

Մտքեր են փոխանակվել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունների շուրջ, արձանագրվել են վերջին շրջանում գրանցված դրական արդյունքները՝ 2026թ. հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում հայկական ծաղիկերի, ձկնամթերքի և մրգերի արտահանման տեսքով:

Նախարար Միրզոյանը նշել է, որ տարածաշրջանում հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծել կապակցվածության նախաձեռնությունների իրագործման համար: Երկուստեք ընդգվել է տարածաշրջանային կապակցվածության զարգացման հարցում Հայաստանի և Բուլղարիայի համար ընդահանուր՝ տրանսպորտային հաբ լինելու տեսլականը և ներառական ծրագրերի իրականացման հարցում պատրաստակամությունը, այդ թվում՝ ԵՄ ներգրավածությամբ:

24 Սեպտեմբեր, 2026 18:16
Վեր