Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Դեռևս չպարզված հանգամանքներում սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն։ Այս մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից, նշելով, որ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու նպատակով ընթանում է քննություն։
«Զինծառայողի ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է։
ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցություն և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

