Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը երկու բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հայաստանի ներկայացուցիչներից պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը (65 կգ) և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ): Վերջինս Եվրոպայի մեծահասակների առաջնություններում իր առաջին մեդալն է նվաճել:
Տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված էին նաև Ժիրայր Սարգսյանը (55 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Արթուր Սահակյանը (65 կգ), Հարություն Հակոբկոխյանը (70 կգ), Մարատ Միքայելյանը (75 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ), Նարեկ Մանասյանը (90 կգ) և Դավիթ Չալոյանը (+ 90 կգ)։
Կանանց հավաքականի կազմում ռինգ են դուրս եկել նաև Հեղինե Պետրոսյանը (48 կգ) և Լուսյա Ավետիսյանը (54 կգ)։

