Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են Zarkerak - Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են
Zarkerak Zarkerak - Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են
Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են

Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

​ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:

​Սեպտեմբերի 23-ին պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՊՆ N զորամասում հայտարարել է ուսումնական տագնապ, որի շրջանակում հետևել է անձնակազմի գործողություններին, ստուգել ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակը և սահմանված ժամկետում առաջադրված խնդիրների կատարման ընթացքը։

Սուրեն Պապիկյանն այցելել է նաև հանրապետության մարզերից մեկում կառուցվող ամրացված շրջան, որը շուտով պատրաստ կլինի շահագործման հանձնվելու։

 

​Ստուգայցերի շրջանակում նախարար Պապիկյանը ծանոթացել է զորամասերում իրականացվող նոր ենթակառուցվածքների շինաշխատանքների ընթացքին, հետևել զինծառայողների համար նախատեսված սննդի պատրաստման գործընթացին։

 

​​Նախարարը հանդիպել և զրուցել է նաև 25-օրյա վարժական հավաքների մասնակիցների հետ՝ հետաքրքրվելով նրանց ծառայողական պայմաններով, առօրյայով և պատրաստության ընթացքով։

 

​Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել կարգապահական տարատեսակ խախտումներ թույլ տված զինծառայողների հետ։ Պաշտպանության նախարարը պահանջել և խնդրել է խստագույնս պահպանել զինվորական կարգապահությունը և հետայսու աչքի ընկնել միայն օրինակելի ծառայությամբ։

24 Սեպտեմբեր, 2026 14:17
Վեր