«Տիտանիկ», «Ավատար» և մի շարք այլ կինոգոհարների ռեժիսոր Ջեյմս Քամերոնը կայցելի Հայաստան Zarkerak - «Տիտանիկ», «Ավատար» և մի շարք այլ կինոգոհարների ռեժիսոր Ջեյմս Քամերոնը կայցելի Հայաստան
Zarkerak Zarkerak - «Տիտանիկ», «Ավատար» և մի շարք այլ կինոգոհարների ռեժիսոր Ջեյմս Քամերոնը կայցելի Հայաստան
«Տիտանիկ», «Ավատար» և մի շարք այլ կինոգոհարների ռեժիսոր Ջեյմս Քամերոնը կայցելի Հայաստան

«Տիտանիկ», «Ավատար» և մի շարք այլ կինոգոհարների ռեժիսոր Ջեյմս Քամերոնը կայցելի Հայաստան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Համաշխարհային կինոյի պատմությունը փոխած ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջեյմս Քամերոնը կայցելի Հայաստան և հանդիպում կունենա կինոոլորտի ներկայացուցիչների, կինոարվեստի երկրպագուների հետ, այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Տերմինատոր», «Այլմոլորակայիններ», «Տիտանիկ», «Ավատար» և այլ լեգենդար կինոնկարների հեղինակը երևանյան հանդիսատեսի հետ խոսելու է կինոյի, ստեղծագործական ճանապարհի, մեծ գաղափարների և նորարարությունների մասին։

«Սա բացառիկ հնարավորություն է հանդիպելու մեր ժամանակների ամենաազդեցիկ կինոգործիչներից մեկին, լսելու նրա պատմությունները կինոյի աշխարհից և բացահայտելու այն ստեղծագործական մտածողությունը, որի շնորհիվ ծնվել են համաշխարհային կինոյի ամենանշանավոր նախագծերից մի քանիսը։

Ջեյմս Քամերոն. հանդիպում, որը միավորում է կինոն, երևակայությունն ու ապագան»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 

 

24 Սեպտեմբեր, 2026 12:17
Վեր