Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից հրապարակված «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցին։
Վարչապետը նշել է, որ թեև զեկույցն իր հանձնարարությամբ է պատրաստվել, սակայն նախագծին ծանոթանալուց հետո պարզ է դարձել, որ ՀԱԵ սուրբ եկեղեցում փաստացի հաստատված վիճակը շատ ավելի ծանր ու ճգնաժամային է, քանի պատկերացրել է։
«Եթե մեկ նախադասությամբ ամփոփելու լինենք զեկույցը, ապա այն ապացուցում է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բռնազավթված է Կտրիճ Ներսիսյանի և նրան աջակցող մի խումբ հոգևոր եւ աշխարհիկ անձանց կողմից»,- ասել է վարչապետը։


