Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան Zarkerak - Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Zarkerak Zarkerak - Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան

Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ջերմորեն ողջունում և անկեղծ շնորհակալություն եմ հայտնում ԵՄ անդամ պետություններին՝ հայկական ապրանքների նկատմամբ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ ԵՄ հանձնաժողովի առաջարկին հավանություն տալու համար»:

Այս մասին «X»-ի իր միկրոբլուգում գրել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը:

«Սա համերաշխության և աջակցության հզոր նշան է և ևս մեկ հանգրվան Հայաստան-ԵՄ գործընկերության մեջ՝ մեր գագաթնաժողովի Հռչակագրին և Ռազմավարական օրակարգին համապատասխան»,- նշել է նախարարը:

Ավելի վաղ ԵՄ-ն հայտնել էր, որ Հայաստանի տնտեսությանն աջակցելու նպատակով ԵՄ Խորհուրդը պաշտոնապես հաստատել է հայկական ապրանքների առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցները: Դրանք թույլ կտան ազատականացնել դեպի ԵՄ հայկական արտահանման շուրջ 80 տոկոսը՝ չեղարկելով ապրանքների լայն տեսականու, այդ թվում՝ գյուղատնտեսական որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը՝ ասված է ԵՄ պաշտոնական կայքում:

24 Սեպտեմբեր, 2026 15:47
Վեր