Անդրեասյանն ընդունել է մանկավարժների Zarkerak - Անդրեասյանն ընդունել է մանկավարժների
Zarkerak Zarkerak - Անդրեասյանն ընդունել է մանկավարժների
Անդրեասյանն ընդունել է մանկավարժների

Անդրեասյանն ընդունել է մանկավարժների

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է մանկավարժների՝ քննարկելու ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

«Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ուսումնական հաստատություններում աշխատանքի կազմակերպմանը և արտասահմանում գործող կրթամշակութային կառույցների հետ համագործակցության հեռանկարներին: Քննարկվել են նաև դպրոցներում ներառական կրթության ներդրման գործընթացի արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր:

Նշենք, որ ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են. ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտը կից հղմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

24 Սեպտեմբեր, 2026 22:49
Վեր