Բարձր ենք գնահատում Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսության զարգացումը. Մհեր Գրիգորյան Zarkerak - Բարձր ենք գնահատում Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսության զարգացումը. Մհեր Գրիգորյան
Zarkerak Zarkerak - Բարձր ենք գնահատում Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսության զարգացումը. Մհեր Գրիգորյան
Բարձր ենք գնահատում Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսության զարգացումը. Մհեր Գրիգորյան

Բարձր ենք գնահատում Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսության զարգացումը. Մհեր Գրիգորյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 77-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

Փոխվարչապետը Կառավարության անունից շնորհավորել է Չինաստանի բարեկամ ժողովրդին այս նշանակալի օրվա կապակցությամբ՝ մաղթելով հարատև խաղաղություն, բարգավաճում և բարօրություն։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է. «Բարձր ենք գնահատում մեր երկրների միջև քաղաքական երկխոսության զարգացումը, տնտեսական և առևտրային կապերի ընդլայնումը, ինչպես նաև Չինաստանի աջակցությունը Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին»:

Փոխվարչապետը առանձնահատուկ կարևորել է վերջերս կնքված ուղևորների և բեռների փոխադրման մասին միջպետական համաձայնագիրը, որը նոր հնարավորություններ է ստեղծում տրանսպորտային, լոգիստիկ և առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար։

Մհեր Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների և կառավարությունների համատեղ աշխատանքի շնորհիվ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել։

24 Սեպտեմբեր, 2026 23:49
Վեր