Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի համար Zarkerak - Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի համար
Zarkerak Zarkerak - Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի համար
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի համար

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի համար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:

Հեռագրում ասված է. «Խոր վշտով տեղեկացա Ղազախստանի Հանրապետության ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով մարդկային զոհերի մասին։

Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին, ինչպես նաև Ղազախստանի բարեկամ ժողովրդին։

Այս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ ու տոկունություն։

Մաղթում եմ շուտափույթ ապաքինում վիրավորում ստացած զինծառայողին և հույս հայտնում, որ անհետ կորած զինծառայողները հնարավորինս շուտ և անվտանգ կհայտնաբերվեն»։

25 Սեպտեմբեր, 2026 11:33
Վեր