Մեկին մեկ կրկնօրինակում, անսպառ ծիծաղ, փառք.  «Մեկ in Մեկ» կատակերգությունը՝ մեծ էկրաններին (լուսանկարներ) Zarkerak - Մեկին մեկ կրկնօրինակում, անսպառ ծիծաղ, փառք. «Մեկ in Մեկ» կատակերգությունը՝ մեծ էկրաններին (լուսանկարներ)
Zarkerak Zarkerak - Մեկին մեկ կրկնօրինակում, անսպառ ծիծաղ, փառք. «Մեկ in Մեկ» կատակերգությունը՝ մեծ էկրաններին (լուսանկարներ)
Մեկին մեկ կրկնօրինակում, անսպառ ծիծաղ, փառք.  «Մեկ in Մեկ» կատակերգությունը՝ մեծ էկրաններին (լուսանկարներ)

Մեկին մեկ կրկնօրինակում, անսպառ ծիծաղ, փառք. «Մեկ in Մեկ» կատակերգությունը՝ մեծ էկրաններին (լուսանկարներ)

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հումորի մեծ չափաբաժին, անսպառ ծիծաղ. մեծ էկրաններ բարձրացավ «Մեկ in Մեկ» նոր կատակերգությունը: Սեպտեմբերի 24-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմի գործողությունները ծավալվում են երգիչ Արկադի Դումիկյանի շուրջ, ում փառքն օգտագործելով՝ ֆիլմի հերոսներից մեկը փորձում է լուծել իր ֆինանսական խնդիրները, իսկ մանկության ընկերներն օգնում են նրան այդ ճանապարհին: Ֆիլմի հերոսը Արամը, ով երգում է, Դումիկյանին մեկին մեկ նմանակելու բացառիկ տաղանդ ունի։ Արամի ընկերը՝ Լևոնը, ով ներկայանում է Դումիկյանի պրոդյուսեր և make up արտիստ Գոհարը, ում սիրահարված է գլխավոր հերոսը, որոշում են Արամի տաղանդն օգտագործել, նրան կերպարանափոխել ու դարձնել Արկադի Դումիկյան։ Ֆիլմում կա նաև իրական Դումիկյանի կերպարը, ով անտեղյակ է իր շուրջ կատարվող իրադարձություններին: Թե ինչպես է զարգանում կատակերգության հետագա ընթացքը, կարող եք դիտել բոլոր կինոթատրոններում:

Ֆիլմի գլխավոր հերոսներն են Վահե Զիրոյանը, Գոհար Ավետիսյանը, Ռոբերտ Մարտիրոսյանը, կատակերգությունում հանդես են գալիս նաև Արկադի Դումիկյանը, Սոնա Շահգելդյանը, Թամարա Պետրոսյանը, Մկրտիչ Արզումանյանը և այլոք: Ֆիլմի բեմադրող ռեժիսորը Դավիթ Բաբախանյանն է, սցենարի հեղինակներն են Աշոտ Աբրահամյանը, Ռուբեն Ջաղինյանը, Դավիթ Բաբախանյանը, բեմադրող նկարիչը Հրաչ Քեշիշյանն է, պրոդյուսերն Արման Միտոյանն է, գլխավոր պրոդյուսերը՝ Ռուբեն Ջաղինյանը:

25 Սեպտեմբեր, 2026 11:19
Վեր