Քննարկվել են մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքները. ՄԻՊ-ի և Դեբի Քոհների հանդիպումը Zarkerak - Քննարկվել են մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքները. ՄԻՊ-ի և Դեբի Քոհների հանդիպումը
Zarkerak Zarkerak - Քննարկվել են մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքները. ՄԻՊ-ի և Դեբի Քոհների հանդիպումը
Քննարկվել են մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքները. ՄԻՊ-ի և Դեբի Քոհների հանդիպումը

Քննարկվել են մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքները. ՄԻՊ-ի և Դեբի Քոհների հանդիպումը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 24-ին Բրյուսելում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) գլխավոր քարտուղար Դեբի Քոհների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքները, այդ համատեքստում առկա մարտահրավերները, ինչպես նաև Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի շրջանակներում համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ անկախության օրենսդրական երաշխիքները պետք է ուղեկցվեն դրանց գործնական ապահովմամբ։ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները պետք է ունենան իրենց մանդատն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ երաշխիքներ։

Պաշտպանը կարևորել է նաև մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեության համար անվտանգ և նպաստավոր միջավայրի ապահովումը և դրանց գործունեությանը ցանկացած անհարկի միջամտության բացառումը։

Անահիտ Մանասյանն ընդգծել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի գործունեության արդյունավետությունն ու կարևորությունը:

Կողմերը կարևորել են համագործակցության շարունակականությունն ու քննարկել վերջինիս զարգացման հետագա հեռանկարները։

25 Սեպտեմբեր, 2026 12:04
Վեր