Հանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծը Zarkerak - Հանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծը
Zarkerak Zarkerak - Հանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծը
Հանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծը

Հանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից e-draft.amիրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել Կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգել մինչև 2031 թ․ դեկտեմբերի 31-ը։ Այդ մասին հայտնում են աշխատանքի և բարեկեցության նախարարությունից:

Միաժամանակ, նախատեսվում է ծրագրում կատարել որոշակի փոփոխություններ՝

  • աջակցության չափը սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից և հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի չափից,

  • ընտանիքի՝ այլ գույք չունենալու պայմանն առավել նպատակային կիրառելու համար, պայմանի ստուգումն իրականացնել դիմելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների կտրվածքով, որպեսզի բացառվեն գույքի պայմանական օտարումները,

  • անշարժ գույքի արժեքի սահմանաչափն անկախ երեխայի կարգաթվից սահմանել 40 մլն դրամ՝ հաշվի առնելով անշարժ գույքի շուկայում տեղի ունեցած գնաճը,

  • հաշվի չառնել դիմելու օրվա դրությամբ 12 ամիս մարումների առկայությունը և հնարավորություն տալ շահառուներին երեխայի ծնվելուց հետո՝ մինչև նրա 1 տարին լրանալը դիմել և ստանալ աջակցությունը։

Նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ կարելի է ներկայացնել այստեղ:

30 Սեպտեմբեր, 2026 15:00
Վեր