Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ Zarkerak - Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ
Zarkerak Zarkerak - Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և Առողջապահության նախարարության Առողջապահական ԾԻԳ տնօրենը մարզպետի աշխատակազմի և կոմիտեի պատասխանատուների հետ այցելել են Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ մարզում իրականացվող մի քանի
ծրագրերի շինարարական հրապարակներ։

Պաշտոնյաները հետևել են Գյումրիի Ն. Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայի վերակառուցման ծրագրի շինարարական աշխատանքների ընթացքին։ Քննարկվել են նախատեսվող քայլերն ու ծրագրին առնչվող հարցերը։ Այս փուլում հիմնականում իրականացվում են քանդման և ամրացման, ինչպես նաև բետոնացման աշխատանքներ։

Շենքը Գյումրիի պատմական և ճարտարապետական միջավայրի կարևոր մասն է, ուստի հիմնանորոգման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու պատմական դիմագծի պահպանմանը՝ միաժամանակ ապահովելով շենքի ամրությունը, անվտանգությունն ու ժամանակակից առողջապահական պահանջներին համապատասխան պայմանները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Քաղաքաշինության կոմիտեում անցկացնել աշխատանքային քննարկում՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ համաձայնեցնելու հետագա քայլերը՝ աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով։

Գյումրիի Ն. Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայի վերակառուցման համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 1 մլրդ 450 մլն դրամ։

Այնուհետև պատասխանատուները հետևել են Արթուր Ալեքսանյանի անվան նոր սպորտային համալիրի շինարարական աշխատանքների ընթացքին։ Մարզահամալիրի կառուցմանը պետական բյուջեից հատկացվել է մոտ 6.7 մլրդ դրամ։

Դիտարկվել է նաև Արթիկի բժշկական կենտրոնի շինարարությունը։ Կենտրոնում նախատեսվում է մեկտեղել մատուցվող բժշկական ծառայությունները և ստեղծել համապատասխան պայմաններ՝ ժամանակակից սարքավորումներով բուժհաստատության համար։ Բժշկական կենտրոնի կառուցման ծրագրի արժեքն ավելի քան 3 մլրդ դրամ է։

 

30 Սեպտեմբեր, 2026 21:15
Վեր