ԱՄԷ գլխավոր դատախազի հետ քննարկվել են համագործակցության զարգացման հեռանկարները Zarkerak - ԱՄԷ գլխավոր դատախազի հետ քննարկվել են համագործակցության զարգացման հեռանկարները
Zarkerak Zarkerak - ԱՄԷ գլխավոր դատախազի հետ քննարկվել են համագործակցության զարգացման հեռանկարները
ԱՄԷ գլխավոր դատախազի հետ քննարկվել են համագործակցության զարգացման հեռանկարները

ԱՄԷ գլխավոր դատախազի հետ քննարկվել են համագործակցության զարգացման հեռանկարները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը, ՀՀ պատվիրակության կազմում, մասնակցում է Միավորված ազգերի կազմակերպության հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Կոնգրեսի շրջանակներում Էդգար Արսենյանն այսօր հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության փորձն ու մոտեցումները հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ոլորտներում՝ առանձնահատուկ անդրադառնալով միջազգային համագործակցության նշանակությանը և դրա հետագա զարգացման ուղղություններին։

Գլխավոր դատախազի տեղակալն անդրադարձել է Հայաստանում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի նպատակին ու առանձնահատկություններին, օտարերկրյա պետություններում գտնվող ակտիվների հայտնաբերման և դրանց վերաբերյալ տեղեկատվության ստացման համատեքստում իրավական փոխօգնության և միջազգային համագործակցության կարևորությանը։ Ներկայացվել են նաև գործնականում առկա մարտահրավերները, Հայաստանի և օտարերկրյա գործընկերների միջև հարցումների փոխանակման փորձը, ինչպես նաև համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարվող աշխատանքները։

Նույն օրը Էդգար Արսենյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավոր դատախազ Համադ Սեիֆ Ալ Շամսիի հետ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետությունում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի առանձնահատկությունները։ Քննարկվել են նաև իրավական փոխօգնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից ԱՄԷ իրավասու մարմիններին առանձին գործերով ներկայացված հարցումների ընթացքը, դրանց վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության ստացման, ակտիվների հետագծման, տեղեկատվության ժամանակին փոխանակման և միջազգային հարցումների մշակման արդյունավետության բարձրացման հարցերը։

Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ամրապնդելու գործնական փոխգործակցությունը և առավել արդյունավետ դարձնելու հետագա համագործակցությունը։

Այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը երկկողմ հանդիպումներ է ունեցել նաև գործընկեր պետությունների արդարադատության ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչների, այդ թվում՝ ԱՄԷ-ի և Կատարի Պետության արդարադատության նախարարների ղեկավարած պատվիրակությունների հետ։ Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և համագործակցության զարգացման հեռանկարները։

30 Սեպտեմբեր, 2026 17:53
Վեր