ՀՀ նախագահն ու Գերմանիայի դեսպանը կարևորել են Եվրամիության շրջանակում գործակցության խորացումը Zarkerak - ՀՀ նախագահն ու Գերմանիայի դեսպանը կարևորել են Եվրամիության շրջանակում գործակցության խորացումը
Zarkerak Zarkerak - ՀՀ նախագահն ու Գերմանիայի դեսպանը կարևորել են Եվրամիության շրջանակում գործակցության խորացումը
ՀՀ նախագահն ու Գերմանիայի դեսպանը կարևորել են Եվրամիության շրջանակում գործակցության խորացումը

ՀՀ նախագահն ու Գերմանիայի դեսպանը կարևորել են Եվրամիության շրջանակում գործակցության խորացումը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին, Գերմանիայի ժողովրդին և իշխանություններին՝ մաղթելով խաղաղություն, բարեկեցություն և հաջողություններ։

Դեսպան Կլաուդիա Բուշը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար՝ ընդգծելով երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված իր ջանքերը։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Գերմանիայի միջև քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության զարգացումն ու Եվրամիության շրջանակում գործակցության խորացումը։

Անդրադարձ է կատարվել նաև Գերմանիայի՝ Հայաստանում ժողովրդավարական և պետական ինստիտուտների բարեփոխումներին ցուցաբերած շարունակական աջակցությանը։

 

 

06 Հոկտեմբեր, 2026 14:38
Վեր