Երևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմները Zarkerak - Երևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմները
Zarkerak Zarkerak - Երևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմները
Երևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմները

Երևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Տեղի է ունեցել «Հաշտություն բնության հետ. բնապահպանական վեճեր՝ կանխարգելումից մինչև լուծում» խորագրով միջազգային միջոցառումը, որը նվիրված էր կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման համատեքստում բնապահպանական վեճերի կանխարգելման, կառավարման և արդյունավետ լուծման մեխանիզմներին։

 

Միջոցառման բացման խոսքով հանդես են եկել արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Հայկ Առաքելյանը և Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական ներկայացուցչության տնօրեն Լյազիզա Սաբիրովան։

 

Միջոցառման ընթացքում ոլորտի առաջատար միջազգային և տեղական փորձագետներն ու մասնագետները ներկայացրել են բնապահպանական և բնական ռեսուրսներին առնչվող վեճերի կանխարգելման և լուծման գործնական գործիքները, միջազգային փորձն ու լավագույն մոտեցումները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հաշտարարության, միջազգային արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների կիրառման հնարավորություններին։

 

Քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադարձել են շահագրգիռ կողմերի միջև համագործակցության խթանմանը, տարբեր և երբեմն հակասող շահերի համադրմանը, ինչպես նաև պետությունների, ներդրողների և տեղական համայնքների մասնակցությամբ բնապահպանական վեճերի արդյունավետ լուծման առանձնահատկություններին։

 

Անդրադարձ է կատարվել նաև հաշտարարության գործնական մեթոդներին, բնապահպանական վեճերում գիտական և տեխնիկական փորձագիտական գիտելիքների դերին, ինչպես նաև ձեռք բերված համաձայնությունների երկարաժամկետ իրագործման և շրջակա միջավայրի պահպանության ապահովման հարցերին։

 

Միջոցառման նպատակն էր խթանել համագործակցային և կայուն լուծումների կիրառումը՝ նպաստելով կենսաբազմազանության պահպանությանը, բնական ռեսուրսների արդյունավետ կառավարմանը և կայուն զարգացմանը։

 

Միջոցառումը կազմակերպվել էր Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի, «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ

23 Հոկտեմբեր, 2026 23:55
Վեր