Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդու․ նա կալանավորվել է Zarkerak - Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդու․ նա կալանավորվել է
Zarkerak Zarkerak - Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդու․ նա կալանավորվել է
Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդու․ նա կալանավորվել է

Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդու․ նա կալանավորվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ օտարերկրյա քաղաքացի մի տղամարդ Հայաստանում զբաղվում է թրաֆիքինգով։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ քրեական ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ նա հավաքագրել և բարձր աշխատավարձ վճարելու կեղծ խոստումով Հայաստան է տեղափոխել երկու օտարերկրացիների, ապա վերցնելով նրանց անձնագրերը և օգտվելով անօգնական վիճակից՝ Երևան քաղաքի Քըրք Քրքորյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում ստիպել է կատարել համակարգչային հափշտակություններ։

Հետագա միջոցառումներով քրեական ոստիկանները պարզել են, որ վերոհիշյալ քաղաքացու համակարգմամբ նշված հյուրանոցում համակարգչային հափշտակությամբ են զբաղվում նաև օտարերկրյա 39 այլ քաղաքացիներ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Օտարերկրյա քաղաքացին կալանավորվել է։

22 Հոկտեմբեր, 2026 17:40
Վեր