Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին Zarkerak - Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին
Zarkerak Zarkerak - Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին
Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին

Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկության են ենթարկել ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջը։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:

Խուզարկության արդյունքում վերջինիս վերնազգեստի գրպանից հայտնաբերվել են անլար ականջակալներ և USB լար։ Բացի այդ՝ բուժքույրն իր պայուսակից ինքնակամ ներկայացրել է բաժանորդային քարտ՝ հայտնելով, որ նշված իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալներից մեկին։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

22 Հոկտեմբեր, 2026 14:52
Վեր