Տնտեսական դիմակայունությունը մեծացնելու առումով շատ էական է, որպեսզի հնարավորինս շուտ հասնենք տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը. Փաշինյան Zarkerak - Տնտեսական դիմակայունությունը մեծացնելու առումով շատ էական է, որպեսզի հնարավորինս շուտ հասնենք տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Տնտեսական դիմակայունությունը մեծացնելու առումով շատ էական է, որպեսզի հնարավորինս շուտ հասնենք տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը. Փաշինյան
Տնտեսական դիմակայունությունը մեծացնելու առումով շատ էական է, որպեսզի հնարավորինս շուտ հասնենք տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը. Փաշինյան

Տնտեսական դիմակայունությունը մեծացնելու առումով շատ էական է, որպեսզի հնարավորինս շուտ հասնենք տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մեր տնտեսական դիմակայունությունը մեծացնելու առումով շատ էական է, որպեսզի կարողանանք հնարավորինս շուտ հասնել տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը: Երեկվանից դե յուրե ԱԺ-ում մեկնարկեց ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրված համաձայնագրի վավերացման գործընթացը և ԱԺ առաջիկա նստաշրջանում վավերացումը տեղի կունենա: Երեկ փոխվարչապետ Գրիգորյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ է մեկնել Սյունիքի մարզ, տեղում աշխատել է ԹՐԻՓՓ նախագծի իրագործման գործնական փուլը մեկնարկելու տրամաբանությամբ»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ  Նիկոլ Փաշինյանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց այցի մանրամասները. «Այս փուլում խոսքը վերաբերում է երկաթգծին, ավտոճանապարհին և էներգետիկ ենթակառուցվածքին՝ լարանցմանը: Երկաթգծի հետ կապված ամեն ինչ պարզ է, ուզում էինք տեղում հասկանալ ամրաշինական կոնստրուկցիաների վիճակը, թե որտեղով է անցնելու, կարծում եմ՝ ակնհայտ է: Ավտոճանապարհի հետ կապված մոդելավորման հարցեր դեռևս կան, որովհետև կան բարդ անցանելի հատվածներ, ճանապարհը պետք է մրցունակ լինի, էլեկտրահաղորդման գծերի հետ կապված ամեն ինչ շատ պարզ է, իհարկե վերջնականացնելու բաներ կան, այս երեք ենթակառուցվածքի մասով կարող ենք սկսել նախագծման աշխատանքները»:

Փաշինյանի խոսքով՝ մտնում են գործնականացման փուլ:

ԱԺ-ում անցացված քննարկումների հետ կապված էլ արձագանքեց Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը. «Եզրափակիչ փուլ ենք մտել ընկերության հիմնադրման փաստաթղթային փուլի առումով: Ապաշրջափակման, ենթակառուցվածքների բացման մասով բավական դրական ընկալում կա, բայց հետաքրքիր էր տեսնել, որ շատ մեծ հետաքրքրություն կա նաև խաղաղության համաձայնագրի շուրջ: Խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը մեր կառավարության քաղաքական հանձնառությունն  է»:

22 Հոկտեմբեր, 2026 11:29
Վեր