Կոտայքում 13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» Zarkerak - Կոտայքում 13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
Zarkerak Zarkerak - Կոտայքում 13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
Կոտայքում 13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»

Կոտայքում 13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 18-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժին, և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների խումբը «էլեկտրահարություն, էլեկտրական այրվածք 3-րդ և 4-րդ աստիճանի գլխի և վերին վերջույթների, թիկունքի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։

«Հվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երեխան Նաիրի խոշորացված համայնքի բնակավայրերից մեկի բնակիչ 13-ամյա Ա. Ա.-ն է։

Համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ այդ օրը իրենց գյուղում ժամը 19:00-ի սահմաններում բակում «պահմտոցի» խաղալու ժամանակ թաքնվել է էլեկտրակայանում, որտեղ էլ էլեկտրահարվել է։Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնում է shamshyan.com-ը։

21 Հոկտեմբեր, 2026 22:49
Վեր