COP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերը Zarkerak - COP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերը
Zarkerak Zarkerak - COP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերը
COP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերը

COP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) «Կանաչ գոտում» տեղակայված ԿԳՄՍ նախարարության տաղավարում այսօր ներկայացվել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումները, գիտական հետազոտությունների աջակցության ծրագրերն ու «Ակադեմիական քաղաք» նախագիծը։

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցիչներն այցելուներին ծանոթացրել են գիտության պետական ֆինանսավորման և դրամաշնորհային ծրագրերի հնարավորություններին, գիտահետազոտական ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված նախաձեռնություններին, ինչպես նաև գիտական ներուժի զարգացմանն ու միջազգային համագործակցության ընդլայնմանն ուղղված պետական քաղաքականությանը։

Միջոցառման արտասահմանյան հյուրերին ներկայացվել են ՀՀ բուհերում և գիտական կազմակերպություններում արտերկրի և Սփյուռքի գիտնականների ներգրավման հնարավորությունները, այդ թվում՝ Հայաստանում գիտահետազոտական խմբերի և լաբորատորիաների ստեղծման, հետդոկտորանտական հետազոտությունների իրականացման և միջազգային գիտական համագործակցության աջակցության ծրագրերը։

Երիտասարդ այցելուներին ներկայացվել են առաջատար հետազոտություններում ուսանողների և երիտասարդ մասնագետների ընդգրկման գործուն հնարավորությունները, իսկ դպրոցականներին` Գիտությունը դպրոցում խորագրով միջոցառումները, որոնց թվում են Հայկական համադպրոցական գիտության փառատոնը, Գիտության շաբաթը և Եվրոպական հետազոտությունների գիշերը։

«Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում ներկայացվել են Հայաստանում ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան և մրցունակ գիտակրթական միջավայրի ձևավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

COP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարության տաղավարը գործում է հոկտեմբերի 19–30-ը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Գիտության և բարձրագույն կրթության ոլորտի ծրագրերը կրկին կներկայացվեն հոկտեմբերի 26-ին։

21 Հոկտեմբեր, 2026 19:59
Վեր