Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի միջև կայացած հանդիպումը բովանդակալից էր և տևեց մոտ երեք ժամ՝ նշել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այն, անշուշտ, բովանդակալից էր. մենք նստեցինք երեք ժամ, գուցե մի փոքր ավելի»,- ասել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակը նաև հայտարարել է, որ Ուիթքոֆի Ռուսաստան վերադառնալու վերաբերյալ մոտ ապագայում որևէ պայմանավորվածություն չկա։
Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփի մեկ այլ հատուկ դեսպանորդ՝ Ջարեդ Քուշները, հեռակա կարգով միացել է զրույցին։


