COP17-ի շրջանակում Հայաստանը և Տաջիկստանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները․ ԲԸՏՄ Zarkerak - COP17-ի շրջանակում Հայաստանը և Տաջիկստանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները․ ԲԸՏՄ
Zarkerak Zarkerak - COP17-ի շրջանակում Հայաստանը և Տաջիկստանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները․ ԲԸՏՄ
COP17-ի շրջանակում Հայաստանը և Տաջիկստանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները․ ԲԸՏՄ

COP17-ի շրջանակում Հայաստանը և Տաջիկստանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները․ ԲԸՏՄ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնի «Կապույտ գոտում», Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Շրջակա միջավայրի պաշտպանության կոմիտեի նախագահ Բահոդուր Շերալիզոդայի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները, բնապահպանական վերահսկողության արդյունավետության բարձրացմանն ուղղված մոտեցումները և կենսաբազմազանության պահպանությանն առնչվող հարցեր։

Կողմերը կարևորել են բնապահպանական մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդումը և փորձի փոխանակումը՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանության ոլորտում արդյունավետ լուծումների առաջմղմանը։

 

 

21 Հոկտեմբեր, 2026 17:29
Վեր