Չեմ հասկանում՝ ինչու այդ հարցը չի լուծվում, այս ուղղությամբ մեր ջանքերը երբեք չեն դադարում. Միրզոյանը՝ գերիների մասին Zarkerak - Չեմ հասկանում՝ ինչու այդ հարցը չի լուծվում, այս ուղղությամբ մեր ջանքերը երբեք չեն դադարում. Միրզոյանը՝ գերիների մասին
Zarkerak Zarkerak - Չեմ հասկանում՝ ինչու այդ հարցը չի լուծվում, այս ուղղությամբ մեր ջանքերը երբեք չեն դադարում. Միրզոյանը՝ գերիների մասին
Չեմ հասկանում՝ ինչու այդ հարցը չի լուծվում, այս ուղղությամբ մեր ջանքերը երբեք չեն դադարում. Միրզոյանը՝ գերիների մասին

Չեմ հասկանում՝ ինչու այդ հարցը չի լուծվում, այս ուղղությամբ մեր ջանքերը երբեք չեն դադարում. Միրզոյանը՝ գերիների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ակնհայտորեն այս հարցն այն հարցն է, որը լուծում է պահանջում, պահվող անձանց առկայությունը որևէ կերպ չի նպաստում խաղաղությանը, եթե չասենք հակառակը, այս ուղղությամբ նրանց բոլորի ազատ արձակման ուղղությամբ մեր ջանքերը երբեք չեն դադարում»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը:

Նախարարի խոսքով՝ դա մի բան է, որն իրենցից չի կախված. «Ես չեմ հասկանում՝ ինչու այդ հարցը չի լուծվում, չեմ կիսում մոտեցումները, բացատրություններն իրենց կողմից, դա դեռ չի նշանակում, որ չենք անում: Այստեղ մի բան կարող է լինել՝ արդյունք կա, թե չկա, ինչ-որ փուլերում արդյունք եղել է, ամիսներ է չկա որևէ նոր խմբի, անհատի ազատ արձակում: Ինչպես եք պատկերացնում՝ կա մի հնարավորություն և մենք դա չե՞նք անում»:

21 Հոկտեմբեր, 2026 16:44
Վեր