Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup 2026 մրցաշարին. ՀՖՖ Zarkerak - Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup 2026 մրցաշարին. ՀՖՖ
Zarkerak Zarkerak - Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup 2026 մրցաշարին. ՀՖՖ
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup 2026 մրցաշարին. ՀՖՖ

Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup 2026 մրցաշարին. ՀՖՖ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 15-ին Իտալիայի Կովերչիանո քաղաքում՝ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում, կայացել է Unity EURO Cup-ի հինգերորդ խաղարկությունը։ Մրցաշարին մասնակցել է ռեկորդային թվով՝ 22 թիմ։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից:

Հայաստանի փախստականների հավաքականը նույնպես մասնակցել է մրցաշարին։ Լիգայի փուլում Մարիամ Ստեփանյանի թիմը 0։3 հաշվով պարտվել է Մալթայի հավաքականին, 1։1 հաշվով ավարտել հանդիպումն Իտալիայի հետ, ապա 3 անպատասխան գնդակ ուղարկել Չեխիայի դարպասը։ Արդյունքում Հայաստանի հավաքականն ընդգրկվել է լավագույն 12 թիմերի շարքում և դուրս եկել փլեյ-օֆֆ։ Այնտեղ, սակայն, մեր թիմը 1։2 հաշվով զիջել է Հունաստանի հավաքականին և ավարտել ելույթը։

Հայաստանը Unity EURO Cup-ին մասնակցում է 2023 թվականից։ Նախորդ տարի մեր թիմը գրավեց երկրորդ տեղը։ Եզրափակիչում մերոնք հետխաղյա 11-մետրանոցներով զիջեցին Ֆինլանդիային։

ՈՒԵՖԱ-ի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի գործակցությամբ անցկացվող մրցաշարի նպատակն է ֆուտբոլի միջոցով խթանել սոցիալական ներառականությունը՝ միավորելով փախստականներին և նրանց ընդունող համայնքների ներկայացուցիչներին։

22 Հոկտեմբեր, 2026 13:49
Վեր