ՀՀ-ի դեմ կիրառված սահմանափակումները ո՛չ տնտեսական, ո՛չ էլ քաղաքական առումով չեն տվել սպասված արդյունքները. Փաշինյան Zarkerak - ՀՀ-ի դեմ կիրառված սահմանափակումները ո՛չ տնտեսական, ո՛չ էլ քաղաքական առումով չեն տվել սպասված արդյունքները. Փաշինյան
Zarkerak Zarkerak - ՀՀ-ի դեմ կիրառված սահմանափակումները ո՛չ տնտեսական, ո՛չ էլ քաղաքական առումով չեն տվել սպասված արդյունքները. Փաշինյան
ՀՀ-ի դեմ կիրառված սահմանափակումները ո՛չ տնտեսական, ո՛չ էլ քաղաքական առումով չեն տվել սպասված արդյունքները. Փաշինյան

ՀՀ-ի դեմ կիրառված սահմանափակումները ո՛չ տնտեսական, ո՛չ էլ քաղաքական առումով չեն տվել սպասված արդյունքները. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կապրենք, կտեսնենք: Այսպես լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հարցին, թե արդյոք ԵԱՏՄ անդամ երկրների վերջին զեկույցը Հայաստանի՝ կառույցից դուրս գալու վերաբերյալ, կարող է լրջագույն տնտեսական հետևանքներ ունենալ: 

Վարչապետն ընդգծեց, որ Կառավարության հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է, անկախության և ինքնիշխանության պաշտպանությունը:

«Մենք գնալու ենք այդ և մեր հարաբերությունների դիվերսիֆիկացման ճանապարհով: Ուզում եմ ասել, որ այն օրենքի նախագիծը, որն ընդունվել է, պետք է բոլորս հիշենք օրենքի ընդունման նախապատմությունը, որովհետև կարծում եմ, որ դա Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ օրենքն ընդունվել է քաղաքացիական նախաձեռնության բերումով, երբ որ մեր երկրում մի շարք կազմակերպություններ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, օգտվեցին Սահմանադրության վերապահած հնարավորությունից, որ 50 հազար ստորագրություն հավաքելու դեպքում կարելի է օրենքի նախագիծ ներկայացնել Ազգային ժողովում: Եթե Ազգային ժողովը չի ընդունում, կարող էին 300 հազար ստորագրությամբ նախագիծը վերադարձնել, որի արդյունքում տեղի կունենար նաև հանրաքվե: Ես  նկատի ունեմ «Եվրոպական միությանը անդամակցություն սկսելու մասին» օրենքը: Սա Հայաստանում Ժողովրդավարության շատ կարևոր արտահայտություն է և մենք պատրաստվում ենք մեր երկրում ժողովրդավարությունը պահպանել»,-ասաց վարչապետը:  

Անդրադառնալով ԵԱՏՄ-ից Հայաստանի հեռացնելու իրավական հնարավորությունների մասին՝ վարչապետը նշեց, որ ԵԱՏՄ անդամ երկրները իրավունք չունեն մեկ այլ երկրի հեռացնել կազմակերպությունից:

«Ի դեպ նման հնարավորություն կա ՀԱՊԿ-ում: Հաշվի առնելով, որ անդամ երկրները, ըստ էության, համընկնում են ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, հետաքրքիր է ինչո՞ւ օրինակ՝ ՀԱՊԿ-ից Հայաստանին չեն հեռացնում, որովհետև այնտեղ կանոնադրային հնարավորությունը կա»,-ասաց Փաշինյանը և հավելեց. «Երևի պատմության մեջ առաջին անգամ է, երբ մետրոպոլիան ոչ թե ձգում է դեպի իրեն, այլ մեզ անուղղակի կերպով ասում են, որ կհեռացնեն»:

Փաշինյանը նաև ընդգծեց, որ Հայաստանի նկատմամբ նախորդիվ կիրառված սահմանափակումները՝ ո՛չ տնտեսական, ո՛չ էլ քաղաքական առումով չեն տվել  սպասված այն արդյունքները, որը որոշ շրջանակներ Հայաստանում և Հայաստանից դուրս ուզում էին տեսնել:

«Ընդ որում նման էֆեկտի հասնելու, այդ թվում՝ Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելու արդեն երրորդ դեպքն է լինելու սա: Ես տեսնում եմ, որ Հայաստանում էլ, Հայաստանից դուրս էլ կան ուժեր, որ այս աշխատանքային իրավիճակը փորձելու են օգտագործել Հայաստանում քաղաքական անկայություն հրահրելու համար, որը շատ կոնկրետ պատճառ ունի՝ դա Հայաստանի դե ֆակտո անկախության վերացումն է: Երբ որ ասում եմ արդեն երրորդ դեպքն է, համենայն դեպս վերջին երեք տարիներին: Առաջինը 2023 թվականի իրադարձություններն էին, երբ որ Ղարաբաղում ռուս խաղապահների ներկայության պայմաններում, ըստ էության, նպատակը մարդկանց հոսքը Հայաստան ուղղորդելն էր և զուգահեռաբար իշխանափոխության կոչեր էին հնչեցնում հայտնի տեղերից: Հաջորդը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններն էին, այդ մի փորձն էլ չստացվեց: Հիմա էլ, ըստ էության, երրորդ փորձն է նախապատրաստվում: Անշուշտ սա լայնորեն քննարկվող գաղտնի պլանի մի մասն է: Այստեղ տնտեսական բաղադրիչ էլ չկա և նպատակը Հայաստանում քաղաքական անկայություն հրահրելն է և Հայաստանի նկատմամաբ վերահսկողություն սահմանելն է: Այսինքն՝ սկզբից դե ֆակտո, ապա դե յուրե Հայաստանին անկախությունից զրկելը»,-ասաց վարչապետը:

22 Հոկտեմբեր, 2026 13:01
Վեր