Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Եկեք գնանք միջին վիճակագրական եվրոպական կամ ամերիկյան մի բնակավայր, երբ մարդիկ հարցնեն ասեն՝ որտեղից եք դուք, մենք ասենք՝ Հայաստան և լսենք՝ ինչ են նրանք արձագանքում: Դեպքերի 80 տոկոսում կասեն՝ Ռումինիա՞, Ալբանիա՞, մինչև մենք կփորձենք նկարագրել՝ Հայաստան, մեծ հիասթափություն կապրեն: Մենք գիտենք, թե աշխարհում մարդիկ վեր են կենում և իրենց առաջին միտքը Հայաստանի մասին է, հայ ժողովրդի դարավոր պատմության մասին է, հայկական քաղաքակրթության մասին է, ՀՀ-ն աշխարհում ունի սահմանափակ ճանաչելիություն և այդ թվում COP17-ի նման միջոցառումները նրա համար են, որ ՀՀ-ի ճանաչելիության մակարդակը բարձրանա»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ ճանաչելիությունը տնտեսական գործոն է. «Այդ 31 միլիոնի մասին, որ խոսում են, այդ մարդիկ թող դուրս գան Երևան և մտնեն հյուրանոցներ, որոնք լիքն են և տեղ չկա, մտնեն սրճարաններ, ռեստորաններ, որոնք լիքն են և տեղ չկա, խոսեն տաքսու վարորդների հետ, որոնք իհարկե միշտ կբողոքեն, բայց աշխատանքի խնդիր չունեն: Գիտեք այդ մարդիկ ովքեր են, որ բողոքում են 31 միլիոնից, որոնց վարած քաղաքականության արդյունքում, երբ ՀՀ-ից մի յաշիկ պակաս ծիրան արտահանվեր, երկիրը կոլապսի առաջ է կանգնել: Նրանք ասում են՝ ինչու եք 31 միլիոնը ծախսել COP արել, եկեք գնանք քաբաբ, խաշ ուտենք, բրաբուս առնենք: Գուցե Հայաստանը մտածի նաև կլիմիայի COP-ը հյուրընկալելուն հավակնելու մասին: Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային հանդիպումները բարձր մակարդակով անցկացնող երկիր: Ծախսված ամեն մի լումա վերադառնալու է ՀՀ տնտեսությանը»:


