Հայաստանը՝ աշխարհի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում Zarkerak - Հայաստանը՝ աշխարհի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում
Zarkerak Zarkerak - Հայաստանը՝ աշխարհի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում
Հայաստանը՝ աշխարհի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում

Հայաստանը՝ աշխարհի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանը աշխարհի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում է։

Հեղինակավոր National Geographic պարբերականն իր «2027 թվականի աշխարհի լավագույն ճամփորդական ուղղությունները» հոդվածում անդրադարձել է Հայաստանին։ Այս մասին հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։

Հոդվածն ընդգծում է Հայաստանի բնության և լեռնային լանդշաֆտների գրավչությունը, ինչպես նաև Տրանսկովկասյան արահետը, որը հնարավորություն է տալիս բացահայտել երկրի հեռավոր անկյունները, պատմական վանքերն ու գյուղական համայնքները։ Անդրադարձ է կատարվում նաև արահետային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքներին և Հայկական ազգային արահետի զարգացմանը։

Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների անդրադարձը նպաստում է Հայաստանի, որպես բնության, արկածային զբոսաշրջության և քայլարշավների գրավիչ ուղղության ճանաչելիության բարձրացմանը։

 

 

21 Հոկտեմբեր, 2026 23:52
Վեր