Քրեակատարողական ծառայությունը հակադարձել է տվյալների վերաբերյալ հնչած քննադատությանը Zarkerak - Քրեակատարողական ծառայությունը հակադարձել է տվյալների վերաբերյալ հնչած քննադատությանը
Zarkerak Zarkerak - Քրեակատարողական ծառայությունը հակադարձել է տվյալների վերաբերյալ հնչած քննադատությանը
Քրեակատարողական ծառայությունը հակադարձել է տվյալների վերաբերյալ հնչած քննադատությանը

Քրեակատարողական ծառայությունը հակադարձել է տվյալների վերաբերյալ հնչած քննադատությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Լիաննա Գասպարյանի՝ հոկտեմբերի 20-ին Facebook-ում հրապարակած տեսանյութին և պայմանական վաղաժամկետ ազատված դատապարտյալների թվի վերաբերյալ տվյալներին։

Ծառայությունից նշել են, որ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ պայմանական վաղաժամկետ ազատված 183 դատապարտյալի վերաբերյալ իրենց տրամադրած տվյալները չեն համապատասխանում Դատական դեպարտամենտի ներկայացրած տեղեկատվությանը, քանի որ վիճակագրական տվյալներն ընդգրկում են տարբեր ժամանակահատվածներ և դատական ակտեր։

Մասնավորապես, Դատական դեպարտամենտի վիճակագրությունը վերաբերում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ստացված միջնորդություններին և դրանց արդյունքներին, մինչդեռ Քրեակատարողական ծառայությունը ներկայացրել է 2026 թվականի ընթացքում պայմանական վաղաժամկետ ազատված դատապարտյալների ընդհանուր թիվը՝ անկախ այն հանգամանքից, թե նրանց ազատման հարցի քննարկումը երբ է սկսվել։

Ծառայությունից նաև հայտնել են, որ Դատական դեպարտամենտի տրամադրած տվյալները վերաբերում են միայն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կայացրած դատական ակտերին։

Քրեակատարողական ծառայությունը կոչ է արել նախքան պաշտոնապես տրամադրված տվյալները կասկածի տակ դնելը և իրականությանը չհամապատասխանող որակելը՝ կատարել լրացուցիչ ճշտումներ և պատշաճ վերլուծություն։

Հայտարարության համաձայն՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ 2026 թվականի ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել է 194 դատապարտյալ։

21 Հոկտեմբեր, 2026 22:00
Վեր