Վայոց ձորում իրանցի վարորդը մեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ տուժել է վարորդի 11-ամյա դուստրը Zarkerak - Վայոց ձորում իրանցի վարորդը մեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ տուժել է վարորդի 11-ամյա դուստրը
Zarkerak Zarkerak - Վայոց ձորում իրանցի վարորդը մեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ տուժել է վարորդի 11-ամյա դուստրը
Վայոց ձորում իրանցի վարորդը մեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ տուժել է վարորդի 11-ամյա դուստրը

Վայոց ձորում իրանցի վարորդը մեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ տուժել է վարորդի 11-ամյա դուստրը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ հատվածում՝ Սարավան բնակավայրի վարչական տարածքում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Ռամին Դելավարը իր վարած «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել ու շպրտել դրանք, որոնցից մեկն էլ մխրճվել է մեքենայի մեջ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 11-ամյա Հ․ Դ․-ն նախ օպերատիվորեն ժամանած «Վայոց ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնություն է ստացել և հրաժարվել հիվանդանոց մեկնելուց, ապա ժամեր անց բուժօգնություն ստանալու նպատակով դիմել Երևանի հիվանդանոցներից մեկը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բուժօգնության դիմած անչափահասը վարորդի դուստրն է։

22 Հոկտեմբեր, 2026 11:43
Վեր