Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակը հափշտակած երիտասարդին Zarkerak - Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակը հափշտակած երիտասարդին
Zarkerak Zarkerak - Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակը հափշտակած երիտասարդին
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակը հափշտակած երիտասարդին

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակը հափշտակած երիտասարդին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 20-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, Հրազդանի կիրճում անծանոթ երիտասարդը հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ հանցագործությունը կատարել է Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի բնակիչ 26-ամյա երիտասարդը։

Նա հայտնաբերվել, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տարվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ նշված արարքը կատարել է ինքը։

26-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, ապա տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասվում է հաղորդագրությունում։

 

 

22 Հոկտեմբեր, 2026 14:55
Վեր