Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հայաստանն դե ֆակտո արդեն դուրս է եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)»:
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
«Մենք փաստաթղթերն ուղարկում ենք ներպետական համաձայնեցման։ Բոլոր փաստաթղթերն ուղարկում ենք նաև Հայաստան։ Եվ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ստանում ենք պատասխան, որ հայկական կողմը չի մասնակցում տվյալ հարցի քննարկմանն ու որոշումների ընդունմանը, սակայն դեմ չէ սահմանափակ կազմով որոշումների ընդունմանը։
Ըստ էության, նրանք դե ֆակտո արդեն դուրս են եկել կազմակերպությունից»,- ասել է նա։

