ՀՀ-Իրան առևտրաշրջանառությունն այս պահին կտրուկ աճել է. հանձնառություն ունենք մոտ ապագայում այն հասցնել 3 միլիարդի. Գևորգ Պապոյան Zarkerak - ՀՀ-Իրան առևտրաշրջանառությունն այս պահին կտրուկ աճել է. հանձնառություն ունենք մոտ ապագայում այն հասցնել 3 միլիարդի. Գևորգ Պապոյան
Zarkerak Zarkerak - ՀՀ-Իրան առևտրաշրջանառությունն այս պահին կտրուկ աճել է. հանձնառություն ունենք մոտ ապագայում այն հասցնել 3 միլիարդի. Գևորգ Պապոյան
ՀՀ-Իրան առևտրաշրջանառությունն այս պահին կտրուկ աճել է. հանձնառություն ունենք մոտ ապագայում այն հասցնել 3 միլիարդի. Գևորգ Պապոյան

ՀՀ-Իրան առևտրաշրջանառությունն այս պահին կտրուկ աճել է. հանձնառություն ունենք մոտ ապագայում այն հասցնել 3 միլիարդի. Գևորգ Պապոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«ՀՀ կառավարության անունից ցանկանում եմ ողջունել իրանական կողմի այս նախաձեռնությունը՝ ՀՀ-ում իրանական առևտրի կենտրոն բացելու կապակցությամբ»,- ՀՀ-ում իրանական առևտրի կենտրոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ իր ելույթի խոսքում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Անդրադառնալով ՀՀ-Իրան առևտրաշրջանառությանը՝ նախարարն ասաց. «Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունն այս պահին կտրուկ աճել է, նախորդ տարվա ցուցանիշն ավելի քան 700 միլիոն դոլար է կազմում: Մենք հանձնառություն ունենք մոտ ապագայում այդ թիվը հասցնել նախ 1 միլիարդի, ապա՝ 3 միլիարդի: Ես վստահաբար նշում եմ, որ հենց այս առևտրի կենտրոնը մեր դրած նպատակների իրականանցման գործում շատ կարևոր դեր կունենա: Իրանը պարզապես հարևան չէ Հայաստանի համար, այն բարեկամ երկիր է և բարեկամ ժողովուրդ և մեր երկրների միջև գոյություն ունեն շատ սերտ առևտրատնտեսական և քաղաքական հարաբերություններ: Վստահաբար կա հսկայական չբացահայտված պոտենցիալ տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար, այս հարթակն այդ հնարավորությունը կտա, որպեսզի նոր ոլորտներ բացահայտվեն և նոր որակի հարաբերություններ կառուցվեն: Կուզեի, որպեսզի մոտ ապագայում այսպիսի մի առևտրի կենտրոն էլ ունենայինք Իրանում»:

30 Սեպտեմբեր, 2024 14:26
Վեր