Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հարկեր-ՀՆԱ ցուցանիշը կազմել է 23.6 տոկոս, նախորդ տարվա համեմտությամբ նվազել է 0,45 տոկոսով: Վերջին 7 տարիներին հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավվել է 2,8 տոկոսային կետով՝ 20,8 տոկոսից հասնելով 23,6 տոկոսի»,- ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նշեց, որ 2024-ին առաջին անգամ բյուջեում նախատեսել են եկամուտները ըստ հարկատեսակների: Տարվա ընթացքում ստորագրվել է կրկնակի հարկումը բացառող երկու միջազգային համաձայնագիր:
«Ունենք բյուջետային վարկերի ներգրավմամբ 4 ծրագիր, որը կազմել է 322,5 միլիոն դոլար և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ անցկացրել ենք մեր պահուստային ծրագիրը: Ունենք 850 միլիոն դոլար ծավալով վեց նպատակային վարկ և շուրջ 40 միլիոն դոլար ծավալով 6 դրամաշանորհային համաձայնագիր ենք կնքել: Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամից 16 միլիոն դոլարի չափով դրամաշնորհ ենք ստացել՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար ծրագրի համաֆիանանսավորման մասով»,- հայտնեց նախարարը: