Դանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Zarkerak - Դանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
Zarkerak Zarkerak - Դանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
Դանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին

Դանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Կամիլա Լիկ Ռասմուսենին հավատարմագրերի պատճենների հանձնման կապակցությամբ։

Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Ռասմուսենին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր պատասխանատու առաքելության իրականացման գործում։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Դանիա հարաբերությունների դրական դինամիկան և ընդգծել երկկողմ գործընկերության հետագա խորացման կարևորությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի և Հայաստան-Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի շրջանակներում։

Առանձնահատուկ ընդգծվել է առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը:

22 Սեպտեմբեր, 2026 15:46
Վեր