Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Բավարար չենք համարի 57 հազար դրամ կենսաթոշակը և դրանով պայմանավորված պետք է հայտնեմ, որ մեր թոշակառուների նվազագույն կենսաթոշակը ևս հետագայում բարձրանալու է: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով Կառավարության կողմից պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու մասին օրերս ընդունված որշման մասին հարցին:
«2017 թվականից առ այսօր նվազագույն կենսաթոշակը, եթե չեմ սխալվում 17 հազար դրամից դարձել է 57 հազար դրամ: Նվազագույն կենսաթոշակը բարձրացել է 3 և ավել անգամ, իսկ դրան զուգահեռ պետական աշխատողների աշխատավարձը հաստատ երեք անգամ չի բարձրացել: Այսինքն, երբ մենք փորձում ենք զուգահեռներ տանել պետական համակարգի աշխատողների աշխատավարձի և կենսաթոշակի միջև, եկեք այդ զուգահեռները տրամաբանորեն տանենք: Եթե բարձրացել են կենսաթոշակները, գումարած դրան մեր թոշակառուները ստացել են անվճար առողջության ապահովագրություն, հետևաբար տրամաբանական է, որ պետք է բարձրանար նաև պետական աշխատողների աշխատավարձը»,-ասաց պատգամավորը:


